Շոու-բիզնես

«Ես շատ եմ վախենում». ո՞վ է հետապնդում Միլենա Պետրոսյանին

Կեմերովոյից հայտնի բլոգեր Թաթուլ Պետրոսյանի մահը ցնցել է շատերին։ 27-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ իրեն կյանքից զրկելով «Կրասնոյե օզերո» լճի մոտ։ Թե ինչն է նրան դրդել այդ քայլին, մինչ օրս հայտնի չէ։ Սոցցանցերում հետևորդները տեսնում էին գեղեցիկ պատկեր՝ սիրելի կին՝ Միլենան, երկու փոքրիկ երեխաներ։

Սակայն իրական կյանքում, կարծես, ամեն ինչ այլ կերպ է եղել։ Թաթուլի քույրը՝ Նարինե Պետրոսյանը, եղբոր մահից անմիջապես հետո մեղադրանքներ է հնչեցրել նրա այրու հասցեին։ Նա պնդում է, որ հենց 25-ամյա բլոգեր Միլենա Պետրոսյանն է ամուսնուն դրդել այդ քայլին։

«Եթե դուք կարծում եք, որ նորմալ է, երբ մարդը դեռ ամուսնալուծված չէ, բայց արդեն համբուրվում է մեկ ուրիշի հետ և գնում նրա բնակարան, ապա ես ձեզ ասելու ոչինչ չունեմ։ Նա և այդ տականքը պետք է պատասխան տան եղբորս մահվան համար։ Նա այժմ միայն իմ զարմիկների մայրն է, նրա հետ կհանդիպեմ դատարանում»,- հայտարարել է Նարինեն։

Միլենան չի պատասխանել մեղադրանքներին՝ նշելով, որ ծանր վիշտ է ապրում, սակայն դաստիարակության բերումով չի պատրաստվում ընտանեկան կյանքի որոշ դրվագներ հանրայնացնել։

Ինչպես գրում է Woman.ru-ն, Միլենան այս ընթացքում դադար է վերցրել և սոցցանցերում ակտիվություն չի ցուցաբերում։ Այդուհանդերձ, համացանցում քննարկվում են նրա հայտարարությունները, որոնցում նա դժգոհել է իրեն ուղղված սպառնալիքներից։ Թաթուլի մահից անմիջապես հետո նրա հասցեին մեղադրանքներ են հնչել, իսկ օգտատերերի մեծ մասը պաշտպանել է տղամարդու ընտանիքին՝ կատարվածի համար մեղադրելով Միլենային։

25-ամյա բլոգերը խոստովանել է, որ վախենում է։ Այժմ քննարկվում են նաև Միլենայի՝ իբր վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում արտահայտած խոսքերը, որի ձայնագրությունը հայտնվել է համացանցում։ Միլենան դժվարությամբ է զսպում հույզերը և պատմել է, որ ստիպված է եղել դիմել հոգեբանի օգնությանը, քանի որ չի կարողանում ինքնուրույն հաղթահարել ստեղծված իրավիճակը։

Նա խոստովանել է, որ չի ցանկանում ամուսնու մասին վատ խոսել և արատավորել նրա հիշատակը, քանի որ Թաթուլն իր երեխաների հայրն է, իսկ նրա ընտանիքի անդամներն իր համար նույնպես հարազատ մարդիկ են։ Միլենան նշել է, որ չի պատրաստվում արդարանալ հանրության առաջ, քանի որ, իր խոսքով, դերերն արդեն վաղուց բաշխված են եղել, և ինչ-որ մեկին պետք է ներկայացնեին որպես չարիք։

Բլոգերը հուզականորեն պատմել է, որ իրեն անընդհատ սպառնում են, հետապնդում, իսկ վերջին շրջանում նկատել է նաև, որ իր նկատմամբ հետևում են։ Միլենայի խոսքով՝ իրեն մշտապես հետապնդում է անծանոթ մեքենա։

«Ես նույնիսկ վախենում եմ տուն մտնել՝ շքամուտք բարձրանալ։ Այնքան է սպառնում, ասում է՝ քեզ հետևում են և այլն։ Ինձ շատ է վախեցնում երեկոյան տուն մտնելը։ Մեր շքամուտքում տեսախցիկներ էլ չկան։ Ես շատ եմ վախենում»,- արտասվելով ասել է Միլենան։

Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, որոշել է պատասխանել հարսի հայտարարություններին, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Նա սոցցանցերում հուզական գրառում է կատարել։

«Մարդի՛կ, խնդրում եմ՝ հանգստացեք։ Միլենային ոչ ոք չի հետևում։ Եթե նրան հետևեին, նա վաղուց ոստիկանություն հաղորդում ներկայացրած կլիներ, կնշեր մեքենայի համարը, իսկ իր շքամուտքում տեսախցիկներ կան։ Նրա ծնողներն ապրում են առանձնատների թաղամասում, որտեղ մեկ օրում կարող է միլիարդավոր մեքենա անցնել»,- գրել է Նարինեն։

Նա ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ մայրը չեն փորձում Միլենայից և երեխաներից խլել նրանց ունեցվածքը։

«Ո՛չ ես, ո՛չ մայրս չենք խլում իմ զարմիկներից բնակարանն ու մեքենան։ Մեզ ոչինչ պետք չէ։ Այն ամենը, ինչ նրանք վաստակել են, իրենցն է։ Մեզ ուրիշինը պետք չէ»,- գրել է Նարինեն։

Թաթուլի քույրը կտրականապես չի ընդունում նաև այն օգտատերերի կարծիքը, թե եղբայրն ինքն է որոշել հեռանալ կյանքից, և Միլենան կատարվածի համար մեղավոր չէ։ Նարինեն բազմիցս պնդել է, որ Միլենան թաքցնում է ճշմարտությունը։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատմել ամեն ինչ և ներկայացնել ապացույցներ։

«Եթե եղբայրս վատ ամուսին, հայր և փեսա լիներ, այդ մասին բոլորը կիմանային»,- եզրափակել է Նարինեն։

tatul narine
Կիսվեք ձեր էջում