«ՔՊ-ականները նեղվել են Գյումրու հրաշալի տոնից»․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիում անցկացված տոնական միջոցառմանը և ՔՊ-ականների արձագանքին՝ քննադատելով իշխանության ներկայացուցիչներին։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ ՔՊ-ականները դժգոհ են մնացել Գյումրիում կազմակերպված տոնից՝ իրավիճակը կապելով պետական բյուջեի միջոցների ծախսման հետ։
«ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝ մի համերգ կազմակերպելու համար: Ինչպես Cop 17-ի վրա դուրս գրեցին 30.000.000$»,- գրել է Նարեկ Կարապետյանը։
Նրա գրառման մեջ քննադատության թիրախում են հայտնվել իշխանության ներկայացուցիչները՝ պետական միջոցների ծախսման վերաբերյալ հնչեցված պնդումների համատեքստում։ Կարապետյանը Գյումրիում կազմակերպված տոնական միջոցառումը հակադրել է այն միջոցառումներին, որոնց կազմակերպման համար, իր պնդմամբ, պետական բյուջեից զգալի գումարներ են ծախսվել։
Նշենք, որ Կարապետյանի գրառման մեջ հիշատակված COP17-ի անցկացման հետ կապված 30 միլիոն դոլարի վերաբերյալ պնդումը նրա ներկայացրած գնահատականն է։


