Երևանում հոկտեմբերի 21-ից կգործարկվեն տեսանկարահանող նոր սարքեր
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


