Շոու-բիզնես

Ժաննա Ներսիսյանը հայտնել է՝ ինչ վիրահատության է ենթարկվել

Բլոգեր Ժաննա Ներսիսյանը հայտնել է ՝ ինչ վիրահատության է ենթարկվել․​

«Այսօր կատարեցինք մամոպլաստիկա, քանի որ վաղուց էի մտածում այս քայլի մասին։

Կրծքիս չափը 5-րդից փոքրացրինք մինչև 3-րդ: Մեծ կուրծքս ինձ շատ անհարմարություններ էր պատճառում հատկապես հագուստ ընտրելիս։ Բացի այդ, ծանրության պատճառով մեջքիս ցավեր ունեի, ինչպես նաև ուսերիս անհամաչափություն:

Այսօր վերջապես որոշեցի դիմել այս քայլին և փոքրացնել կուրծքս:

Գիտեմ, որ շատերն ընդհակառակը՝ մեծացնում են կուրծքը, և գուցե ոմանք ասեն, որ պետք չէր նման որոշում կայացնել: Բայց հավատացե՛ք, մեծ կուրծքը նույնպես կարող է խնդիր լինել, ճիշտ այնպես, ինչպես փոքր կուրծքը։

Յուրաքանչյուր կին ունի իր ցանկություններն ու պատճառները, և ամենակարևորն այն է, որ մենք մեզ լավ զգանք մեր մարմնում։

Ես վստահեցի իմ բժշկին @dr_gabrielyan և ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր պրոֆեսիոնալիզմի, հոգատարության և կատարած հրաշալի աշխատանքի համար»։

Կիսվեք ձեր էջում