Կարեն Արայանն առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը
Նկարիչ Կարեն Արայանը, ով դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինն է, առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը: Նա այս մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով դրոշի իր տարբերակը, որին կից կատարել է հետևյալ գրառումը․
«Առաջարկում եմ իմ պատկերացումով նկարած դրոշը, որպես Հայաստանի Հանրապետության պետական դրոշ:
Քանի որ հայը առաջին ազգն էր, ով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն, դրոշի կենտրոնում նկարել եմ ձուկ, որը ամբողջ աշխարհում հայտնիա որպես քրիստոնեության սիմվոլ: Ու նրա մեջ խաչը, որը խորհրդանիշնա քրիստոնեության:
Շրջանակն ու դրոշակի ընդհանուր գույնը (կապույտ) խորհրդանշում են Երկիր Մոլորակը: Շրջանակի կողքի աստղերի թիվը 12:12-ը բացի բիբլեական թիվ լինելը նաև Հայաստանի մարզերի քանակնա՝ ներառյալ Արցախը ու բնականաբար մայրաքաղաքը:
Բացի դա, շրջանակն ու աստղերը ժամացույցի տեսք ունեն, որի կենտրոնում էլ գտնվումա քրիստոնեության սիմվոլը: Կմեկնաբանեմ սենց․ ամեն ժամը հավատքով:
Բացատրություններս շատ են էս մինիմալիզմի հասցրած պատկերի մասին: Երբ առաջարկս ընդունվի, կբացեմ բոլոր փակագծերը»։