Մամուլ

Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մահացել է հայտնի ֆուդ բլոգերը

24 տարեկանում մահացել է ֆուդբլոգեր Ինյինը։ Այդ մասին հայտնում է toutiao.com-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

Ինյինը հայտնի էր իր մուկբանգ բլոգով։ Այս ձևաչափում մարդը տեսախցիկի առաջ ուտում է տարբեր ուտեստներ։ Բլոգերի պատրաստած և ներկայացրած սնունդը մշտապես ծանր էր՝ մեծ քանակությամբ յուղով և աղով։

Հայտնի բլոգերի մոտ տեղի է ունեցել սրտի կանգ, որի պատճառը ծանր հիպոկալիեմիան է՝ օրգանիզմում կալիումի մակարդակի կտրուկ նվազումը։ Դրան նպաստել են մեծ քանակությամբ յուղով և աղով ուտեստների չափից ավելի օգտագործումը, ինչպես նաև քնի պակասն ու մշտական աշխատանքը։ Մահվանից մի քանի օր առաջ աղջիկը հայտնել էր, որ հոսպիտալացվել էր օրգանիզմում կալիումի ցածր մակարդակի պատճառով։

Կալիումը կարևոր դեր ունի օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի աշխատանքի համար, մասնավորապես՝ սրտի, մկանների և նյարդային համակարգի։ Այն օգնում է պահպանել ջրաղային հավասարակշռությունը և կարգավորել զարկերակային ճնշումը։ Օրգանիզմում այս հանքանյութի ինչպես պակասը, այնպես էլ ավելցուկը կարող է հանգեցնել սրտանոթային և նյարդային համակարգերի աշխատանքի խանգարումների։

Կիսվեք ձեր էջում