ՏեսանյութՄամուլ

Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ բացառիկ Տեսանյութ

Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում ոստիկանությունը որոնում է ավտոբուսի վարորդին, որի գործողությունների հետևանքով երկու ուղևոր վնասվածքներ է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ «Շուկա» ավտոբուսի կանգառում։ Տարածաշրջանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ VMZ-DEPO երթուղով շարժվող թիվ 36 ավտոբուսի վարորդը սկսել է դուրս գալ կանգառից՝ առանց համոզվելու, որ ավտոբուսի հետևի դուռը պատշաճ կերպով փակված է։

Դրա հետևանքով երկու ուղևոր՝ 35-ամյա կին և 5-ամյա տղա, ավտոբուսից ընկել են ճանապարհի երթևեկելի հատված և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։

Վնասվածք ստացած երեխային շտապ տեղափոխել են Նիժնի Տագիլի մանկական հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։

Միևնույն ժամանակ, վարորդը, ըստ իրավապահ մարմինների, չի կանգնել և չի փորձել օգնություն ցուցաբերել տուժածներին, այլ հեռացել է դեպքի վայրից։

Ոստիկանության տվյալներով՝ պարզվել է նաև, որ վարորդը նախկինում ունեցել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Նրա նկատմամբ նախկինում կազմվել են վարչական արձանագրություններ, այդ թվում՝ ուղևորափոխադրումների կանոնները չպահպանելու, վթարի վայրից հեռանալու և մարմնական վնասվածքներ պատճառած ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար։

Ներկայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են վարորդի որոնումները և պարզում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները։

Կիսվեք ձեր էջում