ՏեսանյութՄամուլ

Հոպար, պապան ու մաման էլ չկան. երեկ ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում

Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

News.am-ի հետ զրույցում հարազատները մանրամասներ են հայտնել

Մահացածների հարազատը պատմում է, որ սկզբում զանգել են սերվիս, սակայն այնտեղ ասել են, որ իրենք էլ տեղեկություն չունեն։ Հետո միայն հայտնել են, որ վթար է եղել, և դեպքի վայրում են։ Ասում է՝ մեքենայում հինգ հոգի են եղել։

Հետո հասել են Աշտարակ, որտեղ սպասել են, որ դիերը բերեն։ Ասում է՝ հերթով իջեցնում էին շատ ծանր վիճակ էր։ Վիրավորներ կային, մարդիկ չգիտեին՝ ինչ է կատարվում, ում վիճակն ինչ է։

Նա նշում է, որ խոսքը միայն իր ախպոր կամ քրոջ մասին չէ։ Այնտեղ ուրիշ մարդիկ էլ են եղել։

Նրա խոսքով՝ եթե վարորդի կամ մեքենայի հետ կապված խնդիր է եղել, պետք է պարզվի՝ ինչ է եղել և ով է պատասխանատու։

Հարազատը շեշտում է, որ ամենացավալին ջահել մարդկանց կորուստն է։ Ասում է՝ այդ մարդիկ դեռ ապրելու, իրենց կյանքը շարունակելու շատ բան ունեին, իսկ հիմա նրանց ընտանիքները մնացել են այս մեծ կորստի ու ցավի հետ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում