Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բլոգեր Մագա Հարությունյանը ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի եկել է դատարանի դիմաց։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ հարցազրույցից հետո մարդիկ են եղել, որ թիրախավորել են իրեն, բայց իր խոսքով եղել են նաև լավ մարդիկ, ովքեր ար գովել են իր քայլը։
«Ես Աստծուն խնդրում եմ, որ սա վերջին անգամը լինի, որ ես գտնվում եմ դատարանում, որովհետև ես միշտ նկարահանման բերումով եմ եղել նման վայրերում։ Ես սրտով եմ աջակցում պարոն Ծառուկյանին, որովհետև հասցրել եմ շփվել և ճանաչել իր մարդ տեսակը», – նշել է Մագա Հարությունյանը։
Տեսանյութը՝ ստորև․


