Մանկապարտեզի տարածքում հսկայական ծառ է տապալվել
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի Բեգոյանի Արմենի հիմնարկի աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Դավթաշենի տեղամասի ծառայողները։
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին տարածքը սահմանազատել են և անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ տապալված ծառը հեռացնելու ուղղությամբ։
Ժամանել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կոմունալ բաժնի աշխատակիցները։



