Մամուլ

Ավտոբուսը բախվել է պատին․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է DHA-ն։

Ըստ հաղորդման՝ ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչից հետո ավտոբուսը բախվել է ճանապարհը բնակելի հատվածից բաժանող պատին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները, ոստիկաններն ու շտապ բժշկական օգնության խմբերը։

Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Պարզվում են վթարի բոլոր հանգամանքներն ու պատճառները։

Կիսվեք ձեր էջում