Մամուլ

Ողբերգական վթար․ 3 մեքենայի բախումից հետո հրդեհված մեքենայում հայտնաբերվել է 3 մոխրացած դի

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։

Վթար-հրդեհի հետևանքով 2 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

avtovtar 1 7
avtovtar 2 5
avtovtar 3 2
Կիսվեք ձեր էջում