Մամուլ

Երևան-Իրան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ` հետաձգվել

Իրանից Հայաստան մեկ չվերթ չեղարկվել է, ևս 9 միջազգային չվերթ ուշացումով կժամանի Երևան: Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։

Մասնավորապես, չեղարկվել է Թեհրան–Երևան չվերթը, որը պետք է ժամաներ Հայաստանի մայրաքաղաք այսօր` ժամը 18:30–ին:

Բացի այդ, ուշացումով սպասվում է վեց չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից:

Հետաձգվել են նաև Թել Ավիվից, Տիվատից և Շարմ Էլ Շեյխից եկող չվերթերը:

Ուշացումով կիրականացվեն հետևյալ ավիաընկերությունների չվերթերը` «Ural Airlines», «Shirak Avia», «Red Wings» և «FlyOne»:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/07/26/203394

Կիսվեք ձեր էջում