Շոու-բիզնես

«Ամեն բան շատ վատ է»․ Թամարա Գևորգյանը՝ իր և Արսեն Լևոնյանի բաժանման լուրերի մասին

Դերասան Արսեն Լևոնյանն ու դերասանուհի Թամարա Գևորգյանը ամիսներ առաջ հաստատել էին իրենց հարաբերությունների մասին լուրը՝ նշելով, որ ծանոթացել են նկարահանման հրապարակում։

Զույգը նաև միասին ջերմ լուսանկարներ էր հրապարակում։

Այժմ այդ լուսանկարները հեռացված են, իսկ Թամարան օրեր առաջ կատարել էր գրառում, որը շատերի մոտ տպավորություն էր ստեղծել, թե զույգը բաժանվել է։

«Հասկանում ես, որ մեծացել ես այն ժամանակ, երբ արդեն էական չեն խնդիրներն ու ապրումները։ Երբ առավոտյան արթնանում ես ու քեզ հանում ես անկողնուց ստիպելով մաքսիմալ լավ ապրել այս կյանքը։

Ես հասկացել եմ, որ տարիներ առաջ գուցե դեպրեսիան ինձ կուլ տար, իսկ հիմա ուղղակի ապրում եմ և վերջ»,- գրել էր դերասանուհին։

Գրառումը կարճ ժամանակում լայն տարածում գտավ համացանցում, իսկ թեմային անդրադարձ եղավ նաև հաղորդումներից մեկում։

Թամարան, անդրադառնալով այդ հրապարակմանը, արձագանքել էր բաժանման մասին լուրերին՝ նշելով․

«Աղջիկներ հույս ունեմ, որ ձեզ ստիպում են սա անել։

Ու դուք ինքնակամ չեք չարախնդում։

Որովհետև եթե ինքնակամ եք անում, ապա ամեն բան շատ վատ է։

Հա, մեկ էլ մարդկանց մասնագիտությունները ճշտեք գոնե նոր խոսեք»։

Կիսվեք ձեր էջում