Մամուլ

Վրաստանում եղանակը կվատանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստացողները

Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հայտնել է, որ Վրաստանի մի շարք շրջաններում հուլիսի 23-ի երեկոյից սպասվում է եղանակային պայմանների վատթարացում։

«Հնարավոր են կայծակ, կարկուտ և ուժեղ քամի», — Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշել է գործակալությունը։

Հուլիսի 23-ի երեկոյից մինչև հուլիսի 24-ի առավոտը Վրաստանի տարածքի մեծ մասում ժամանակ առ ժամանակ կանխատեսվում են տեղումներ։

Անբարենպաստ եղանակը կազդի Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի շրջանների վրա։

«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների, ինչպես նաև սողանքների և սելավների առաջացման ու ակտիվացման», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Կիսվեք ձեր էջում