Շոու-բիզնես

Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է Լիլիա Կիոսայի հետ

Ռուսաստանցի հայտնի շոումեն և կատակերգու Միխայիլ Գալուստյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ամուսնացել է 35-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ։

Super.ru-ի տվյալներով՝ զույգը դեռևս պաշտոնապես չի հայտնել ամուսնության մասին, սակայն հայտնի է դարձել, որ Լիլիան փոխել է իր ազգանունը՝ Կիոսեից դառնալով Գալուստյան։

Այս փաստը լրատվամիջոցները դիտարկում են որպես նրանց գաղտնի ամուսնության հնարավոր հաստատում։

Գալուստյանը նախորդ հարաբերությունների ավարտից հետո՝ Վիկտորիա Ստեֆանեցից բաժանվելուց հետո, փետրվարին հայտնել էր, որ իր կյանքում նոր սեր կա։

Մոտ մեկ ամիս անց նա առաջին անգամ հանրությանը ներկայացրել էր իր նոր ընտրյալին։

Զույգի հարաբերությունները զարգացել են կարճ ժամանակում, իսկ Լիլիայի մատին հայտնված ադամանդե մատանին ավելի վաղ դարձել էր նրանց հնարավոր ամուսնության մասին խոսակցությունների պատճառ։

michael galustyan
Կիսվեք ձեր էջում