Մամուլ

20-ամյա տղայի ողբերգական մահը. մանրամասներ՝ Էրեբունու կրակոցներից

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում հնչած 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվել է 20-ամյա Վահե Մկրտչյանը, որը բնակվում էր նույն վարչական շրջանում։ Լուսանկարում ներկայացված է սպանված երիտասարդը։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը նույնպես առնչություն ունի միջադեպին, և նրա ստացած վնասվածքը պատահականության հետևանք չէ։

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Երևանում արձակված ավելի քան 30 կրակոցի և մեկ անձի սպանության դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև նռնակ։ Դեպքի վայր էին ժամանել սակրավորներ, քանի որ նռնակը, բարեբախտաբար, չէր պայթել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ի երեկոյան Երևանում տեղի էր ունեցել մարտաֆիլմ հիշեցնող զինված միջադեպ։

Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան փողոցի 109 հասցեում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում հնչել են բազմաթիվ կրակոցներ, ինչի հետևանքով կա մեկ զոհ։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում