Մամուլ

Գրանցվել է միանգամից երկու ուժգին երկրաշարժ

Իրանի Քերմանշահ նահանգի Քուրազանի շրջանում կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել 5,2 և 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։

Երկու ստորգետնյա ցնցումների միջև ընկած ժամանակահատվածը կազմել է ընդամենը 5 րոպե։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժերի օջախները գտնվել են 13 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են ինչպես Քերմանշահ քաղաքում, այնպես էլ հարակից շրջաններում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղի բնակիչների մեծ մասը լքել է իրենց տները և դուրս եկել բաց տարածքներ։

Այս պահին ավերածությունների, մարդկային զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել։

Կիսվեք ձեր էջում