Մամուլ

Ողբերգական ավտովթար․ բեռնատարը հայտնվել է ձորակում, վարորդի մարմինը դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։

bernatar 1 1
bernatar 2 1
Կիսվեք ձեր էջում