Մամուլ

Բենզալցակայանում կտրել են տղամարդու երկու ձեռքերը

Հնդկաստանում՝ բենզալցակայանում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, տղամարդու երկու ձեռքերը կտրել են։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ անհայտ անձը, զինված կացնով, հարձակվել է տղամարդու վրա այն պահին, երբ նա գտնվել է բենզալցակայանի տարածքում։ Հարձակման հետևանքով տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ։

Կտրել են նրա երկու ձեռքերը, ինչպես նաև նա ստացել է բազմաթիվ այլ վնասվածքներ՝ ոտքերի և գլխի հատվածներում։

Տուժածին դեպքից անմիջապես հետո տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար։

Դեպքի վայրից տարածված տեսանյութերն ու կադրերը արագորեն հայտնվել են սոցիալական ցանցերում և լայն արձագանք ստացել։

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողը եղել է տուժածի ծանոթը։

Իրավապահները նրան ձերբակալել են։ Այժմ նա գտնվում է ոստիկանական բաժանմունքում և հարցաքննվում է։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քննություն՝ հանգամանքները պարզելու նպատակով։

depq dzerqery ktrel
Կիսվեք ձեր էջում