Շոու-բիզնեսՏեսանյութ

«Փոքր Էլիզը հաստատ այսօր շատ հպարտ կլիներ». Էլիզ Մելիքյանը գնել է բնակարան

Բլոգեր Էլիզ Մելիքյանը հայտնել է, որ կյանքի կարևոր երազանքներից մեկը վերջապես իրականացել է. նա սեփական բնակարան է գնել։

Ուրախալի լուրով նա կիսվել է տեսանյութի միջոցով, որին կից գրել է.

«Չգիտեմ՝ էս տեսանյութի տակ ինչ գրեմ…

Փոքր ժամանակ միշտ ասում էի. «Մի օր ես էլ իմ տունը կունենամ»: Էդ ժամանակ էդ խոսքերը ուղղակի երազանք էին:

Չէի պատկերացնում, թե էդ «մի օրը» ինչքան աշխատանք, համբերություն, վախ ու կասկածներ ա իր մեջ պահելու:

Շատերը տեսնում են միայն արդյունքը: Տեսնում են ժպիտը, էս պահը: Բայց չեն տեսնում էն օրերը, երբ հոգնած էիր, երբ թվում էր՝ դեռ շատ հեռու ա, երբ ինքդ էլ չէիր հասկանում՝ ճիշտ ճանապարհի վրա ես, թե չէ:

Այսօր ամենաշատը փոքր Էլիզի մասին էի մտածում: Էն աղջկա, որը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ ա անցնելու, բայց մի բան հաստատ գիտեր՝ մի օր իր սեփական տունը ունենալու ա:

Ու երևի կյանքն ինձ ամենակարևոր բաներից մեկն ա սովորեցրել. մեծ երազանքները մեկ օրում չեն իրականանում: Իրականանում են էն օրերին, երբ ոչ ոք չի տեսնում, թե դու ինչքան ես աշխատում: Քիչ-քիչ: Քայլ առ քայլ:

Այսօր ես պարզապես ուզում եմ շնորհակալ լինել… իմ ընտանիքին, իմ աշխատանքին, իմ ամեն կասկածից հետո էլ շարունակել կարողանալուն:

Ու եթե հիմա ինչ-որ մեկը կարդում ա էս տեքստը ու մտածում ա, որ իր երազանքը շատ հեռու ա… մի կանգնի: Հնարավոր ա՝ հենց էսօր դու ավելի մոտ լինես քո երազանքին, քան պատկերացնում ես:

Փոքր Էլիզը հաստատ այսօր շատ հպարտ կլիներ… Իսկ ես՝ շատ շնորհակալ»։

Կիսվեք ձեր էջում