Մամուլ

Վարորդը ինքնազգացողության վատթարացման պատճառով վթարի է ենթարկվել և մահացել

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում