Մամուլ

Գետում հայտնաբերվել է հունիսին կորած աղջկա մարմինը

«Լիզա Ալերտ» որոնողափրկարարական ջոկատը հայտնել է աղջկա մարմնի հայտնաբերման մասին։

Թե որտեղ և ինչ հանգամանքներում է այն հայտնաբերվել, առայժմ չի հաղորդվում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 14-ի վաղ առավոտյան։

Սիսոլսկի շրջանի 18-ամյա բնակչուհին զբոսնում էր Սիսոլա գետի ափին, երբ ընկել էր ջուրը և տարվել ուժեղ հոսանքով։

Դեպքի ականատես ձկնորսը նկատել էր, թե ինչպես է գետը տանում աղջկան, սակայն նրան փրկել չէր հաջողվել։

Մոտ մեկ ամիս շարունակ աղջկան որոնում էին հարազատները, կամավորները, փրկարարներն ու ջրասուզակները։

Որոնողական աշխատանքները զգալիորեն բարդանում էին Սիսոլա գետի ուժեղ հոսանքի, պղտոր ջրի, ինչպես նաև գետի հունում գտնվող մեծ թվով գերանների և այլ բեկորների պատճառով։

Որոնողական աշխատանքներին աջակցելու նպատակով նույնիսկ դրամահավաք էր կազմակերպվել։

Կիսվեք ձեր էջում