Գյումրիում ծեծկռտուք՝ շան հաչելու պատճառով․ 5 ձերբակալված կա
Հուլիսի 12-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Պարեկային ծառայության և Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել հինգ անձի։ Նրանցից ոստիկանությունում հաղորդումներ են ընդունվել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը սկսվել է շան հաչելու վերաբերյալ ծագած խոսակցության պատճառով։
Պարզվել է նաև շան տիրոջ ինքնությունը, որը ևս հաղորդում է ներկայացրել Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։



