Հարձակում պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա. կա զոհ
Ուկրաինայի զինուժը Բրյանսկի մոտակայքում հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա, հարձակման հետևանքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
«Ուկրաինայի զինուժը ԱԹՍ-ով գրոհել է Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Նպատակաուղղված հարվածի հետևանքով մահացել է մի կին, որն ուղեկցում էր թիմին», – տելեգրամյան ալիքում գրել է Կովալչուկը։
Նա նշել է, որ ֆուտբոլիստները հանգստանալու նպատակով մեկնում էին Գելենջիկ։
Ուկրաինական հարվածից 6 մարդ է տուժել, որոնցից 4-ը անչափահաս են։
Բոլոր տուժածներն արագ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Մյուս ուղևորները շուտով կվերադառնան տուն։


