Առեղծվածային դեպք․ հովիվը սարում հայտնաբերել է 14 սատկած անասուն
Այսօր՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի Աղձք բնակավայրի 50-ամյա Գևորգ Մկրտչյանը գնացել է գյուղին հարակից դաշտ և անակնկալի եկել՝ հայտնվելով շոկային վիճակում։
Նա հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կով, 6 ցուլիկ և 1 երինջ՝ սատկած վիճակում։
Թե ինչից են սատկել, մեզ համար առեղծված է։

Կայծակ էլ չի եղել, որ մտածենք, թե կայծակն է եղել պատճառը։Մենք միայն մտածում ենք, որ կարող է միտումնավոր թունավորած լինեն, բերել են այս կանաչ հատվածում, թույլ են տվել, որ անասունը ուտի ու սատկի։
Հիմա չգիտենք ինչ անենք, ում դիմենք։
Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ օգնության ձեռք կմեկնի, ու այս ծանր իրավիճակից դուրս կգանք, բայց մինչ այդ ցանկալի է, որպեսզի իրավապահները, հատուկ անասնաբույժները, այդ թվում՝ մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցները գան ու պարզեն եղելությունը։
Սա մեզ համար և՛ ցավ է, և՛ առեղծված»։



