Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները. Հայտնի է ընտրողների թիվը
Օրենքով սահմանված կարգով փակվել են Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը։
Քվեարկությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն քաղաքացիները, որոնք փակման պահին գտնվել են ընտրատեղամասերի ներսում։
17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող։
Դա կազմում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 տոկոսը։


