Մամուլ

Դաժան ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայր Լեւոնը՝ ՔՊ-ականների կողմից

Լրագրող Սյուզի Բադոյանի փոխանցմամբ՝ Լիճք գյուղում ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրը՝ Լևոն Հոխիկյանը։

Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լևոն Հոխիկյանը, որը հանդես է գալիս որպես ընդդիմադիր ուժի վստահված անձ, հանձնաժողովի անդամներին նկատողություն է արել։

Բադոյանի պնդմամբ՝ ծեծը կազմակերպվել է Լիճքի համայնքապետ Սիրականի կողմից, իսկ Լևոնի հետ հաշվեհարդարը տեղի է ունեցել գյուղի կենտրոնում՝ նրա հրահանգով։

Լրագրողը նաև հայտնում է, որ ծեծի ենթարկված Լևոն Հոխիկյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվեք ձեր էջում