Մամուլ

Արմեն Աշոտյանը քվեարկեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր ընտրական իրավունքն իրականացրեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

«Հետքի» հաղորդմամբ՝ ՔԿՀ աշխատակիցները թույլ չեն տվել լրագրողներին հարցեր ուղղել Աշոտյանին։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ։

Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ արարքին օժանդակելու մեղադրանքներով։

Նա նաև մեղադրվում է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։

Կիսվեք ձեր էջում