ԲՀԿ ակտիվիստների վրաերթի դեպքով վարորդը ձերբակալվել է
Ինչպես արդեն հայտնել էինք «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աջակիցը վրաերթի է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցներից 2-3 հոգու։
Այս մասին հայտնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սոնա Աղեկյանը։
Համայնքային ոստիկանները ձերբակալել են վրաերթի ենթարկած վարորդին։
Վարորդը ներկայացվել է Քննչական կոմիտե։
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ԲՀԿ ակտիվիստներին վրաերթի ենթարկելու մասին լուրը հաստատել էր:


