Մամուլ

Ով էր օրեր առաջ ամուսնուն և երեխաներին սպանած կինը․ բացառիկ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ օրեր առաջ Լոս Անջելեսի Նորթ Հիլս շրջանի մասնավոր տներից մեկում հայտնաբերվել էին հայկական ընտանիքի չորս անդամների՝ ամուսինների և նրանց երկու փոքր երեխաների մարմինները։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է զոհվածների ինքնությունը՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա կինը՝ Կարինե Բասմաջյանը, նրանց երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյանը և նորածին դուստրը՝ Էլլա Բասմաջյանը, որը ընդամենը վեց օրական էր։

Մոր՝ մոտ 30-ամյա կնոջ անունը պաշտոնապես չի հրապարակվում՝ մինչև հարազատներին տեղեկացնելը։

Քննության նախնական տվյալներով՝ ենթադրվում է, որ հենց մայրը կարող էր կրակ բացել՝ սպանելով իր երկու երեխաներին և ամուսնուն, ապա ինքնասպանություն գործել։

Համացանցում տարածվել է ընտանիքի անդամների լուսանկարները ։

spanutyun 1
spaniutyun
Կիսվեք ձեր էջում