Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

hrdeh 8

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Վահանին Հայրապետյանը։

hrdeh 1 2

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանները, ովքեր պարզում են սեփականատիրոջ ինքնությունը

Կիսվեք ձեր էջում