«Ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր կողակցի մասին
Երգչուհի Սոնա Շահգելդյանը վերջերս մասնակցել է HerMine Dialog հաղորդմանը, որտեղ բաց խոսել է իր անձնական կյանքի մասին։
Հաղորդման ընթացքում նա պատմել է, որ իր կյանքում սիրելի մարդ կա, և արդեն երկար ժամանակ միասին են ապրում։
Երգչուհին նշել է, որ մշտապես փորձել է հեռու պահել այդ թեման հանրային քննարկումներից, քանի որ այն շատ անձնական է իր համար։
«Արթուրս տեղյակ է, և ես ոչինչ չունեմ թաքցնելու Արթուրիցս։ Փորձել եմ միշտ փակ պահել այս թեման, քանի որ անձնական է։
Իմ կողակիցն էլ այդքան չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր տեսակով, իր հարգանքով ապացուցում է ամեն բան»,- նշել է նա։
Սոնա Շահգելդյանը խոսել է նաև որդու և իր ներկայիս ընտրյալի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքում կա ջերմություն և փոխադարձ հարգանք։
«Ես շատ ուրախ եմ, Աստծո կամքով է այսպես ստացվել։ Ես ոչինչ չեմ պլանավորել, շփվում եմ, ունեմ սիրող մարդ, սիրող անձնավորություն։
Սերն իսկապես հիասքանչ բան է»,- ասել է երգչուհին։
Տեսանյութը ստորև․



