Ավտոն պռակատ էր․ ի՞նչ են պատմում Յաշիկից ցած նետված Մարիաննայի մասին
Գեղարքունիքի մարզում ողբերգական միջադեպի արդյունքում մահացած 22-ամյա Մարիաննան է, ամուսնու՝ 21-ամյա Հայկի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։
Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի՝ արնանման հետքերով։
Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։

Bavnews.am-ի տեղեկութոյւններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
Մահացած կնոջ ամուսինը նոր է բանտից դուրս եկել։ Այս պահին իրավապահները պարզում են դեպքի ողջ հանգամանքները։ Մեքենայից, ըստ նախնական վարկածի, ցած նետված կինը հղի է եղել։



