Շոու-բիզնեսՏեսանյութՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը խոսել է հոր գաղտնիքի մասին

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման հյուրն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը խոսել է՝ հոր մասին գաղտնիքի, Վազգենի հետ զրույցի, «Պրիվետ Ռոբ»-ի մասին։

«Ես չէի նկատում հորս խստությունը, բայց միգուցե այն ժամանակվա նաև դաստիարակությունը մի քիչ ուրիշ էր։ Երեխան ինչ-որ բաների պետք է տիրապետի, թե տղա ես, ուրեմն, մեքենա քշել պիտի իմանաս, սարերով քայլել պետք է իմանաս, կրակ վառել պետք է իմանաս, խորոված անել պետք է իմանաս։

Իմ տպավորությունը այնպիսին է, որ նույնիսկ կարող է քաղաքում երիտասարդը չիմանա, թե կրակը ո՞նց են վառում, ժամանակներն են փոխվել։

Եվ այն, ինչ իր պատկերացումներով տղա երեխան պետք է իմանա, ինքը փորձում էր սովորացնել, նույնը ես եմ սովորեցնում իմ զավակներին»։

Մանրամասները ստորև տեսանյութում

Կիսվեք ձեր էջում