Մամուլ

ԿԸՀ-ն համաձայնեց՝ Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից և կսկսեն քրեական վարույթ

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան անձեռնմխելիությունից զրկելուն, հայտնում են հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նախատեսված ԱԺ ընտրություններում առաջադրված Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն և քննչական գործողություններ էին իրականացրել Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակում։

Քրեական վարույթը վերաբերում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներին։ Քննչական գործողություններին ներկա էր եղել նաև Թևանյանը։

Կիսվեք ձեր էջում