Ռուսաստանը արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը
«Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական սահմանափակում է կիրառել՝ արգելելով Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը։
Այս մասին հայտնել է գերատեսչությունը՝ հղում անելով «РИА Новости»-ին։
Նշվում է, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տվյալներին։
Գերատեսչության կարծիքով՝ բուժիչ հատկությունների վերաբերյալ սխալ տեղեկությունը կարող է մոլորության մեջ գցել սպառողին և հանգեցնել ոչ արդյունավետ բուժման կամ առողջական վիճակի վատթարացման։
Միաժամանակ «Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան տեղեկացումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմիններին։



