Մամուլ

Ռուսաստանը մայիսի 22-ից արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

«Россельхознадзор»-ը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելու Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։

Գերատեսչության հաղորդմամբ՝ այդ սահմանափակումները կգործեն մինչև ջերմոցներում իրականացվող ստուգումների ավարտը և դրանց արդյունքների ամբողջական վերլուծությունը։

Ռոսսելխոզնադզորը նշել է, որ որոշումը նպատակ ունի ապահովել Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և պաշտպանել արտահանման ներուժը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության տրամադրած երաշխիքներին, ԵԱՏՄ տարածքում կարանտինային վնասատուների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։

Մասնավորապես, ներմուծված 96.2 միլիոն միավոր ծաղկային արտադրանքի մեջ արձանագրվել է 135 խախտում, ինչը կազմում է 2025 թվականի ընթացքում գրանցված դեպքերի 77%-ը։

Կիսվեք ձեր էջում