Մամուլ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչպիսին է առաջիկայում եղանակը

Մայիսի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամինհյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մայիսի 21-ի ցերեկը, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.6°C (1978թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.7°C

Կիսվեք ձեր էջում