Ինչ է կատարվել սիրված դերասան Վահագն Սիմոնյանի հետ
Դերասան Վահագն Սիմոնյանը վերջերս մասնակցել է Aysor.TV-ի հաղորդումներից մեկին, որտեղ հանդես է եկել բավականին բաց ու անկեղծ զրույցով։
Վահագն Սիմոնյանը խոսել է իր կյանքի վերջին տարիներին ունեցած ծանր փորձությունների մասին՝ նշելով, որ երկար ժամանակ ստիպված է եղել ապրել փողոցային պայմաններում։
Նրա խոսքով՝ առաջին շրջանում նույնիսկ գիշերել է ոչ բնակելի վայրերում՝ փոսի մեջ։
Դերասանը պատմել է, որ այդ ժամանակ իր սանիկը առաջարկել է մնալ իրենց ընտանիքի տանը, սակայն ինքը չի ընդունել այդ օգնությունը։ Հետագայում շուրջ երկու տարի նա անցկացրել է իր «Վոլգա» մեքենայի մեջ։
«Հետո հիշեցի, որ Ապարանում՝ պապենական հող ունեմ։
Վեր կացա ու գնացի այնտեղ։ Ընդհանուր առմամբ արդեն 7 տարի է՝ փողոցում եմ ապրում, բայց ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել»,- ասել է նա։
Դերասանի այս բացահայտումը մեծ արձագանք է ստացել համացանցում, որտեղ բազմաթիվ օգտատերեր նրան ուղղել են աջակցող ու ջերմ մեկնաբանություններ։
Տեսանյութը ստորև․



