Սպասում են ադրբեջանցիները գան․ իրեն հարգող ոչ մի մարդ չի ընտրի կնոջը հրողին, պապիկի բերանը փակողին․ Անաիս Սարդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ես պարտադիր գնալու եմ ընտրության և կոչ եմ անում բոլորին պարտադիր գնալ, որովհետև ընտրության չգնալով, ժողովուրդ ջան, դուք պատասխանատվությունը ձեր վրայից գցում եք», – ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Նա նշել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց ունի գիտակցում և իր քաղաքացիական պարտքն է համարում գնալ և իր ընտրությունը կատարել, իր երեխայի ապագայի համար։
«Այն օրը տեսա մի կին ասում էր սպասում ենք ադրբեջանցի թող գա գրկաբաց ընդունենք, ապրենք։ Ես, ներողություն, բայց թույլ չեմ տալիս ձեզ ընտրել իմ երեխայի ապագան, դրա համար ես գնալու եմ իմ երեխայի ապագայի ընտրության ետևից, պարտադիր և կատարելու եմ իմ ընտրությունը», – ասել է Անաիսը։
Դերասանեւհին հավելել է՝ ես վստահ եմ իրեն հարգող ոչ մի մարդ չի ընտրի կնոջը հրող, բրդող, պապիկի բերանը փակող անձնավորության։
Տեսանյութը՝ ստորև․


