Մամուլ

Պատշգամբի փլուզումից տուժել է 9 անչափահաս, 3-ը ծանր վիճակում են

Ճշտված տվյալներով՝ Սևաստոպոլում դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով տուժել է 9 երեխա, նրանցից 3–ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ավելի վաղ մարզպետը հայտարարել էր, որ դպրոցում պատշգամբի փլուզման հետևանքով տուժել է 10 մարդ։

«Ճշտված տվյալներով՝ թիվ 13 դպրոցում, որտեղ այսօր պատշգամբ է փլուզվել, տուժել է 9 երեխա՝ 17 տարեկան 6 տղա և 3 աղջիկ՝ շրջանավարտներ։ Երեք դպրոցականի վիճակը ծանր է, մնացածինը՝ միջին ծանրության։ Բոլոր երեխաները հիվանդանոցում են, բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը»,-Telegram-ալիքում գրել է Ռազվոժաևը։

Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, պատահարի պատճառները կպարզվեն։

Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ պատշգամբի փլուզման փաստով հարուցվել է քրեական գործ։

Կիսվեք ձեր էջում