Ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու. Էդմոն Մարուքյան
Անկլավների հարցը սուտ է։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով մայիսի 16-ին Երևանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը սահմանազատման վերաբերյալ։
«Ու հասկանում եմ, որ սա Ադրբեջանի համար է այս քարոզարշավն իրականացվում:
Այս տեքստերը հայտարարում են, որ հետո, երբ հողերը հանձնեն, ու մարդիկ զարհուրեն, ասեն` մենք ասել ենք, հեսա` տեսանյութերն էլ կան:
Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից:
Ադրբեջանը դուրս չի եկել ոչ մի տարածքից: Ստրատեգիական տարածքներ ու ճանապարհներ են հանձնվելու»,- զգուշացնում է Մարուքյանը:
Տեսանյութը ստորև․



