ՄամուլՏեսանյութ

Վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության իրավունք կշնորհվի

Առաջարկում ենք, որ ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք, բայց խմել չկա: Այս մասին հանրապետության հրապարակում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Բայց որ պահին վերականգնվեց՝ այդ տարվա համար վերականգնված վարորդին տրվում է ոչ թե 13 բալ, այլ 6 բալ, հետո, եթե 1 տարվա ընթացքում չի զրկվում նորից վարորդական իրավունքից, վերադառնում է սովորական ռեժիմին՝ 13 բալով:

Եթե 13 բալից հետո ինչ-որ պատճառով զրկվի վարորդականից, այլևս ոչ մի տարբերակ չի լինի, առանց քննության հնարավորություն չի լինի վերականգնել»,- նշել է նա:

Վարչապետը նաև խոստացել է, որ հանրային քննարկումների դրական արդյունքների դեպքում առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում։

Փաշինյանի հայտարարությունից հետո վարորդական իրավունքից զրկված վարորդները սկսել են վանկարկել՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։

Տեսանյութը ստորև

Կիսվեք ձեր էջում