Մամուլ

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում դադարեցվում է երկկողմանի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում փոփոխություններ են կատարվելու երթևեկության կազմակերպման մեջ։

2026 թվականի մայիսի 16-ից կդադարեցվի Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը։

Փոփոխությունը պայմանավորված է շինարարական աշխատանքների անվտանգ և արդյունավետ իրականացմամբ։

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հետևել ժամանակավոր երթևեկության նշաններին և նախապես պլանավորել երթուղիները։

Կիսվեք ձեր էջում