«Ընտրյալս դեմ չէ, բայց ես ինքս եմ նախընտրում գոնե որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից». Դիանա Գրիգորյան
«Ընտրյալս դեմ չէ, բայց ես ինքս եմ նախընտրում գոնե որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից». Դիանա Գրիգորյան
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նշանադրվել է։
«Ճիշտն ասաց՝ անձնական կյանքի մասին երբեք չեմ սիրել խոսել, քանի որ համարում եմ, որ դա միայն իմ տիրույթն է եւ բոլորինը դարձնել պետք չէ: Միաժամանակ՝ հասկանում եմ, որ մարդիկ հետաքրքրվում են, ինչը շատ նորմալ է, այդ իսկ պատճառով իմ կյանքում կատարված կարեւոր իրադարձությունների մասին ինքս եմ հայտնում, ինչը եղավ նշանադրության պարագայում»,- նշեց Դիանան:
Խոսելով ընտրյալի մասին՝ դերասանուհին պատմեց.
«Ինչպես նշեցի՝ անձնականին վերաբերող հարցերում նախընտրում եմ քիչ խոսել, հետեւաբար նրա մասին շատ պատմել եւս չեմ ուզում: Մենք ծանոթացել ենք անցած տարի սեպտեմբերին: Ծանոթության առաջին իսկ պահից ամեն ինչ իր ճիշտ հունով ընդանալու արդյունքում՝ վերջերս կայացավ մեր նշանադրությունը: Ընտրյալս ինձնից մեծ է մեկ տարով»:
Դիանան չցանկացավ նշել, թե սիրելին ինչ մասնագիտություն ունի, բայց նաեւ նկատեց.
«Նա իմ մասնագիտությունից բավականին հեռու է, բոլորվին կապ չունի իմ ոլորտի հետ»:
Դիանա Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե երբ է սպասվում հարսանիքը.
«Ժամկետներ նշել այս պահին չեմ կարող, բայց հաստատ կարող եմ ասել, որ հարսանիքը սարերի հետեւում չէ»,- նկատեց նա:
Հարցին, թե ընտրյալը դեմ չէ՞ իր մասնագիտությանը եւ արդյոք Դիանան կշարունակի նկարահանվել, պատասխանեց.
«Ընտրյալս դեմ չէ, այդ առումով արգելքներ չկան, բայց ես ինքս եմ նախընտրում գոնե որոշ ժամանակով հեռանալ ասպարեզից: Կնոջ կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ամբողջությամբ տրվի իր երջանկությանն ու ընտանիքի կառուցմանը: Համենայն դեպս ես այդպես եմ մտածում: Այս պատճառով մի որոշ ժամանակ ես չեմ նկարահանվի եւ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի կառուցեմ իմ երազած ընտանիքը»:
Զրույցի վերջում Դիանան նաեւ իր շնորհակալույթունը հղեց.
«Այս օրերին այնքան շատ էին շնորհավորանքները, որ անգամ չեմ հասցնոււմ բոլորին պատասխանել: Ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ այդքան ջերմ բարեմաղթանքների եւ հետաքրքրվածության համար: Սրտանց ուզում եմ, որ բոլոր աղջիկները զգան այն երջանկությունը, որ ես հիմա ունեմ»: