Շոու-բիզնեսՏեսանյութ

Բանտում ներքին կարգով կստանան իրենց պատիժը. Նարեկ Բավեյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչ Նարեկ Բավեյանն անդրադարձել է Վեդի քաղաքում տեղի ունեցած մանկապղծության զարհուրելի դեպքին։

«Նման արարածները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ բանտում արդեն, վստահ եմ՝ ներքին կարգով նրանք կստանան իրենց համապատասխան պատիժը»,- նշել է երգիչը։

Արձագանքելով այն խոսակցություններին, թե հնարավոր է դա զրպարտություն լինի, Նարեկը շեշտել է, որ պատասխանատվությունը պատկան մարմինների վրա է։

Նրա խոսքով՝ եթե մեղադրանքն անհիմն է, ապա դա պետք է հստակ ապացուցվի, հակառակ դեպքում՝ հանցագործները պետք է մեկուսացվեն հասարակությունից։

«Ցավում եմ, որ նման օրերում ենք ապրում»,- հավելել է երգիչը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում