5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Քերմանշահ նահանգի Գիլանքարբի քաղաքի տարածքում։
Այս մասին հայտնում է IRNA-ն։ Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են երեւանի ժամանակով՝ 00:53-ին։ Օջախի խորությունը կազմում է 9 կմ։
Էպիկենտրոնը գտնվում է Գիլանքարբ քաղաքից 23 կմ հեռավորության վրա։
Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։


