Արսեն Սաֆարյանն արձագանքել է դստեր նշանադրությանը
Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանի կյանքում մեծ ու լուսավոր իրադարձություն է տեղի ունեցել։
Այսօր նա իր հետևորդներին հայտնել է անչափ սպասված և ուրախալի մի լուր. Էլենը պաշտոնապես հաստատել է իր նշանադրության փաստը։
Էլենը սոցիալական էջերում կիսվել է մի լուսանկարով, որն ասում է ամեն ինչ առանց ավելորդ բառերի։ Կադրում երևում է նրա նրբաճաշակ մատանին, ինչը փաստում է, որ դերասանուհին սիրով ընդունել է ընտրյալի առաջարկը։
Այս քայլով զույգը պաշտոնապես հայտարարեց իրենց հարաբերությունների լուրջ ու պատասխանատու փուլ մտնելու մասին։ Հատկանշական է, որ Էլեն Սաֆարյանը մինչ այս էլ բավականին բաց էր իր հետևորդների հետ։ Նա պարբերաբար հրապարակումներ էր անում իր սիրելիի հետ՝ կիսվելով համատեղ ճամփորդությունների ու ջերմ պահերի լուսանկարներով։
Զույգի անկեղծ զգացմունքները միշտ եղել են երկրպագուների ուշադրության կենտրոնում, և այսօրվա նորությունը դարձավ նրանց գեղեցիկ սիրո պատմության տրամաբանական շարունակությունը։
Լուրը տարածվելուն պես Էլենի էջը ողողվել է բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով։
Նշենք Արսեն Սաֆարյանը դստեր նշանադրության հանդիսավոր արարողությունից հետո արել է իր առաջին սոցիալական հրապարակումը։ Երգիչը կիսվել է գեղեցիկ կադրերով, որտեղ պատկերված են նրա դուստրն ու սիրելին։

«Շնորհավորում եմ»,- լուսանկարին կից մակագրություն է թողել երգիչը։



