Շոու-բիզնես

Մի քանի օր հիվանդանոցում ենք. Ինչ հրապարակում է արել Զառա Արամյանի դուստրը հիվանդանոցից

Դերասանուհի Էլեն Գասպարյանը անհանգստացրել է իր հետևորդներին՝ հայտնելով, որ արդեն մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում։

Պարզվել է, որ պատճառը նրա նշանածի՝ Մհերի առողջական վիճակն է։ Էլենը նշել է, որ Մհերը ստացել է սուր ինֆեկցիոն վարակ, որը, ըստ նրա, կարող է առաջացած լինել ջրի կամ սննդի՝ մասնավորապես բուրգերում օգտագործված հավի պատճառով։

Դերասանուհին իր հրապարակման մեջ գրել է․

«Չեմ սիրում հիվանդանոցից հրապարակում անել, բայց այս անգամ ուզեցի կիսվել։ Արդեն մի քանի օր է՝ հիվանդանոցում եմ Մհերի կողքին, որովհետև ստացել է «սուր ինֆեկցիոն վարակ»՝ ջրի կամ բուրգերի միջի հավի պատճառով։ Շատ ծանր տարավ, բայց շուտով կվերադառնանք տուն։ Այս օրերին բազմաթիվ հիվանդներ են դիմում նույն ախտանիշներով, նույն ախտորոշմամբ… և այս պահին սա բավական տարածված է։ Զգույշ եղեք»։

elen gasparyan

Էլեն Գասպարյանը նաև ընդգծել է, որ վերջին օրերին հիվանդանոցում նկատվում է նմանատիպ ախտանիշներով դիմած հիվանդների թվի աճ, ինչը կարող է վկայել վարակի տարածվածության մասին։

Նա իր հետևորդներին հորդորել է առավել զգույշ լինել՝ հատկապես սննդի և խմելու ջրի ընտրության հարցում։

Կիսվեք ձեր էջում